Անկախ այն բանից, թե որ կառույցում եմ աշխա­տել և ինչ պաշտոն եմ զբաղեցրել, երբևէ կադրային ջարդի կողմնակից չեմ եղել. Ֆելիքս Ցոլակյան «Իրատես»


Անկախ այն բանից, թե որ կառույցում եմ աշխա­տել և ինչ պաշտոն եմ զբաղեցրել, երբևէ կադրային ջարդի կողմնակից չեմ եղել. Ֆելիքս Ցոլակյան «Իրատես»
Հոկտեմբեր 9 10:39 2018

Արտակարգ իրավիճակների նա­խարարությունը, ի դեմս Ֆելիքս Ցոլակյանի, նոր նախա­րար ունեցավ:

 

Մինչ նորանշանակ նախարարին վար­չապետը կներկայացներ աշխատակազմին, մենք փոր­ձեցինք ճշտել՝ նախարարությու­նում կադրային ջարդ կլինի՞, և կա՞ն արդյոք նոր ծրագ­րեր:

 

«Անկախ այն բանից, թե որ կառույցում եմ աշխա­տել և ինչ պաշտոն եմ զբաղեցրել, երբևէ կադրային ջարդի կողմնակից չեմ եղել: Մարդուն աշխատելու և իր հմտությունները բազմակողմանիորեն դրսևորելու հնարավորություն պետք է տալ, այդ պայմաններում է բացահայտվում մարդու պրոֆեսիոնալիզմը: Պրոֆե­սիոնալ, գիտակ մարդը պետք է աշխատի, լավ աշխա­տողը երբևէ մտավախություն չպետք է ունենա: Կադ­րային հարցում իմ մոտեցումները միշտ էլ այդպիսին են եղել, հիմա էլ չեն փոխվել: Ինքս երբևէ չեմ մտածել որևէ պաշտոն զբաղեցնելու մասին, առաջնայինը մեր երկրի զարգացման համար աշխատելն է:

 

Ինչ վերաբե­րում է ծրագրերին, կարծում եմ, ճիշտ կլինի այդ հար­ցին անդրադառնալ որոշ ժամանակ հետո: Անհրաժեշտ է խորքից ծանոթանալ համակարգին, ճիշտ վերլուծու­թյուններ անել և առաջարկներ ներկայացնել»,- ասաց նորանշանակ նախարարը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: