ՀՀԿ-ն որոշել է կուսակցության հին դեմքերին փոխարինել քաղաքական մաքուր էջ ունեցող երիտասարդներով. «Իրատես de facto»


ՀՀԿ-ն որոշել է կուսակցության հին դեմքերին փոխարինել քաղաքական մաքուր էջ ունեցող երիտասարդներով. «Իրատես de facto»
Հոկտեմբեր 9 10:17 2018

«Իրատես de facto»-ն գրում է, որ «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի օրերս տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ ծավալուն անդրադարձ է եղել կուսակցության ներկայացուցչական տեսքը փոփոխելուն:

ՀՀԿ-ն, ըստ երևույթին, ականջալուր է եղել կուսակցությունը ռեբրենդինգի ենթարկելու քաղաքագետների հայտարարություններին և որոշել հին դեմքերին փոխարինել քաղաքական մաքուր էջ ունեցող երիտասարդներով:

Թերթի տեղեկություններով՝ հիմնական խաղացողներին ՀՀԿ-ն Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցից է ընտրելու:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի՝ 09.10.18թ. համարում:

 

Աղբյուր` Փաստինֆո