Կանադայի վարչապետը Հայաստանի դրոշի գույներով գուլպաներ կհագնի (լուսանկարներ)

Կանադայի վարչապետը Հայաստանի դրոշի գույներով  գուլպաներ  կհագնի (լուսանկարներ)
Հոկտեմբեր 8 17:50 2018

2018 թվականը քաղաքական  ու հասարակական կյանքում իրադարձություններով լի է, բայց ևս մեկ  հետաքրքիր իրադարձությունն ավելորդ չի լինի գրանցել:

2018թ հոկտեմբերի 11-12-ին  Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին կմասնակցեն 84  երկրից ժամանած պաշտոնյաներ, այդ թվում՝ Կանադայի վարչապետը, ով գուլպաների սիրահար է:

Հայկական  Braind ընկերությունն այս տարի որոշել է  հայկական դրոշի գույներով  յուրահատուկ նվեր պատրաստել Տրյուդոյի համար, հույս ունենալով, որ այն կհայտնվի վարչապետի գուլպաների հավաքածուի մեջ

ArmDay.am-ի հետ զրույցում  ընկերության հիմնադիրը հայտնեց, որ  գուլպաներն արդեն փոխանցվել է կառավարությանը:

«Բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ժամանակ տրվող նվերները հիմնականում թանկարժեք են, բայց անհետաքրքիր։ Մենք որոշեցինք կոտրել կարծրատիպը ու թույն նվեր պատրաստել հատուկ Տրյուդոյի համար։ Համոզված ենք, որ եթե նվերը հանձնի մեր վարչապետը, այդ նորությունը կհայտնվի միջազգային մամուլում: Հաջորդ դրական ազդակը կլինի այն ժամանակ, երբ Տրյուդոն կրի այդ գուլպաները որեւէ պաշտոնական միջոցառման ժամանակ: Իդեալական կլինի, եթե երկու վարչապետները այդ գուլպաներով միասին լուսանկարվեն գագաթաժողովի ընթացքում»,-ասաց Braind ընկերության համահիմնադիր եւ արտ-տնօրեն Էդուարդ Քանքանյանը:

Նա նաև նշեց, որ բամբակյա գուլպաները յունիսեքս են՝ կարող են հագնել նաև կանայք: Եռագույնով գուլպաները վաճառքում կլինեն  նվիրելուց հետո, մոտավորապես 2000 դրամով: Վաճառքի  համար հստակ թիվ դեռ որոշված չէ

 

loading...