ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, կազմել է 485.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.48 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.72 դրամ (նվազել է 0.42 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 634.85 դրամ (աճել է 2.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.26 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 228.67 դրամ, ոսկի՝ 18,809.3 դրամ, պլատին՝ 12,874.95 դրամ: