ՀՔԾ-ն հաստատում է գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը


ՀՔԾ-ն հաստատում է գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը
Հոկտեմբեր 8 11:06 2018

Հատուկ քննչական ծառայությունից հաստատում են տեղեկատվությունը՝ գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է։

«Մեզ մոտ քննվող գործի շրջանակներում է ձերբակալվել», -Armday.am-ին ասացին Հատուկ քննչական ծառայությունից։

ՀՔԾ-ից, սակայն, չմանրամասնեցին, թե ինչ գործի մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության սեփականատերն է։