Թուրքիայի Բաթման քաղաքում ահաբեկչություն նախապատրաստող Սիրիայի քաղաքացի է ձերբակալվել


Թուրքիայի Բաթման քաղաքում ահաբեկչություն նախապատրաստող Սիրիայի քաղաքացի է ձերբակալվել
Հունվար 12 11:29 2017

Թուրքիայի Բաթման քաղաքում ահաբեկչություն նախապատրաստող Սիրիայի քաղաքացի է ձերբակալվել, գրում է թուրքական «Բաթման Հաբեր» պարբերականը:

Նա հայտնաբերվել և վնասազերծվել է Բաթմանի Իլուհ թաղամասում վարձած բնակարանում, որտեղ անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են ինքնաձիգ, պայթուցիկներ և 2.500 կգ թմրանյութ:

Նշվում է, որ սիրիացին, ում ինքնությունը չի բացահայտվում, պատրաստվում էր զենքերն օգտագործել Բաթմանի ոստիկանատան աշխատակիցների դեմ: