Յուվեցի Կարոյի եւ Կարամելի Հարութի միջև վիճաբանություն է տեղի ունեցել․ նոր մանրամասներ սպանությունից


Յուվեցի Կարոյի եւ Կարամելի Հարութի միջև վիճաբանություն է տեղի ունեցել․ նոր մանրամասներ սպանությունից
Հոկտեմբեր 7 02:00 2018

Armday.am -ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի վրա կրակել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, հանրությանը հայտնի Կարամելի Հարութը։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։Վեճը չի հարթվել։ Նախկին պատգամավորները ռեստորանային համալիրում վիճաբանել են, ինչից հետո տեղի է ունեցել սպանությունը։

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։