«Յուվեցի Կարոյի» հետ հիվանդանոց տեղափոխվածը Սարգիս Ավագյանն է. այս պահին վիրահատում են. ՔԿ (լուսանկարներ)


«Յուվեցի Կարոյի» հետ հիվանդանոց տեղափոխվածը Սարգիս Ավագյանն է. այս պահին վիրահատում են. ՔԿ (լուսանկարներ)
Հոկտեմբեր 6 22:10 2018

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 6-ին,  Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում  հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով  «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը, ում այս պահին վիրահատում են:

Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ: