«Ռեալ»-ը պարտվեց «Ալավես»-ին


«Ռեալ»-ը պարտվեց «Ալավես»-ին
Հոկտեմբեր 6 23:16 2018

Իսպանիայի առաջնության  8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ալավեսի» հետ: Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմը չորրորդ խաղում անընդմեջ գոլ չխփեց: Արքայական թիմը պարտվեց ավելացված 5-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով:

«Ռեալը» 14 միավորով երկրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Բարսելոնան», որն առաջին տեղում է: «Ալավեսը» նույնպես վաստակեց 14 միավոր եւ բարձրացավ երրորդ տեղ:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ալավես» - «Ռեալ»՝ 1:0