Համացանցում օր առաջ արագորեն տարածվեցին լուսանկարներ,որտեղ կինը կիսամերկ ծնկած է քարի առաջ: Լուսանկարների շուրջ բուռն քննարկումներ ու մեկնաբանություններ եղան օգտատերերի կողմից, սակայն այդպես էլ հստակ պատասխան չեղավ, թե երբ և ինչու են արվել այդ լուսանկարները:
Մեկնաբանություններում նշվում էր, որ լուսանկարների հեղինակը արվեստագետ Աշոտ Ավագյանն է, ով աղանդավոր է մշակույթն աղավաղում է և որ Քարահունջը վտանգի տակ է: Հասկանալու համար թե իրականում ինչու են արվել լուսանկարները, և որն է աղմուկի պատճառը, АrmDay.am-ը զրուցեց Աշոտ Ավագյանի հետ:
«Նախ ասեմ ,որ պետականորեն Զորաց քարեր է կոչվում վայրը, ոչ թե Քարահունջ:
Այդ լուսանկարները արվել են 2004 թվականին,դա փերֆորմանս է, որը տեղի է ունեցել Պորտաքարում, որը Զորաց քարեր հնավայրից 14 կմ հեռավորության վրա է գտնվում:Եվ այս ամենը վերցնել և տեղադրել Զորաց քարերում նշանակում է նենգափոխել իրականությունը»,-ասաց նա:
Պորտաքար ասվածը պտղաբերության հետ կապված ֆետիշ է: Պորտաքարը կապված է հողի բերրիության, պտղաբերության և մայրության աստծո պաշտամունքի հետ։ Մինչև 1960-ական թվականները Սիսիանի ժողովուրդը, այն կանանց, ովքեր չեն պտղավորվել, տարել են այդ քարի մոտ ծես են կատարել,այն հավատքով, որ պետք է երեխա ծնվի:Հետո երբ երեխան ծնվել է, իրենց ամուսինները վերադարձել և զոհ են մատուցել:
«Ես որպես արվեստագետ, այդ ծեսը փորձել եմ արվեստի միջոցով ներկայացնել: Դա նաև հեռուստատեսությամբ է ցուցադրվել: Ես ունեմ ամառային արվեստանոց, որտեղ ես քանդակ եմ անում, փերֆորմանսներ եմ անում հաց եմ ուտում և այլն: Հետո այդ լուսանկարները հայտնվում են Զորաց քարերում և ինձ դարձնում են սատանայապաշտ և այլն »,-ասաց արվեստագետը:
Այ հարցին, թե ինչով է պայմանավորված այս աղմուկը, և ինչու է իրականությունը խեղաթյուրված, Աշոտ Ավագյանը կապեց այն բանի հետ, որ ինքը Զորաց քարեր արգելոցի վարիչն է:
«Այստեղ մի բուտկա կա, որտեղ կասկածելի որակի հուշանվերներ են վաճառվում: Ես որպես արվեստագետ, դրանք հուշանվերներ չեմ համարում: Երբ մեր ղեկավարությունը փորձեց այդ բուտկան հանել, հիստերիան սկսվեց: Նրանց թվում է, թե դա իմ նախաձեռնությունն է մինչդեռ, ես այդ հարցում վերջին շարքում եմ կանգնած:Այստեղ խառնված է մեկա յլ բան նաև.Աստղադիտարան լինելու և չլինելու խնդիրը:
Ամիս ու կես առաջ նույն բուտկայի տերը պեղումների ժամանակ եկել ու խանգարել է պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանին աշխատել և հայտարարում են, որ Փիլիպոսյանը աստղադիտարանը ներկայացնում է որպես դամբարան:
Այնուհետև խնդիրներ են առաջանում նաև քարերի վրայի անցքերի հետ կապված, որի հետ կապված Մշակույթի նախարարությունը պարզաբանում է տարածել:
Աշոտ Փիլիպոսյանը պնդում է՝ Զորաց քարեր հնավայրի քարերի վրա արված անցքերը ոչ մի կապ չունեն տիեզերքի ու աստղագիտության հետ: Երբ տեսնում են, որ Փիլիպոսյանի դեմ չի ստացվում, սկսում են նենգափոխվել իմ դեմ»,-ասաց Ա. Ավագյանը:
Աշոտ Ավագյանը նշեց, որ այս հարցով մինչև հիմա լռել է, սակայն այդ լռությունը փաստորեն սխալ է հասկացվել: