Հաջողությունը գրավելու համար ինչպես կարել կոճակը


Հաջողությունը գրավելու համար ինչպես կարել կոճակը
Հոկտեմբեր 3 20:48 2018

Կոճակը համարվում է ամենահին թալիսմաններից մեկը: Բայց եթե առաջ այն կարում էին հուռութքային հատկություններն օգտագործելու համար, ապա հիմա այն օգտագործում են ուղղակի՝ որպես օժանդակ իր հագուստի մեջ` մոռանալով նրա մոգական հնարավորությունների մասին:
Կոճակների հետ բազմաթիվ նախանշաններ են կապված: Օրինակ` եթե այն պոկվում է, նշանակում է՝ մարդու բիոդաշտում էներգետիկ անցք է առաջացել: Տհաճ մարդու հետ հանդիպելիս անհրաժեշտ է կոճկել բոլոր կոճակները, որպեսզի չենթարկվես նրա բացասական ազդեցությանը:
Ժամանակի ընթացքում կոճակի մոգական նշանակությունը մոռացվել է, բայց երբեք ուշ չէ հիշել հինավուրց ծիսակատարությունների մասին, որոնք թույլ են տալիս կոճակը վերածել անձնական թալիսմանի կամ հուռութքի:
Գոյություն ունեն կոճակը կարելու հատուկ կարաձևեր, որոնք ինչ-որ բանով նման են հունական նշանների: Այն բանի համար, որպեսզի հասնեք ցանկալիին, բավարար է կոճակը կարել այն կարատեսակով, որը հարմար է Ձեզ և Ձեր նպատակներին:


Ինչպես կարել կոճակը` երջանկության համար


Նկարի վրա պատկերված են կարատեսակները և նրանց նշանակությունը: Ընտրեք կարատեսակը` համապատասխան Ձեր նպատակներին, և գրավեք հաջողությունը:
1. Պարտադիր չէ Ձեր զգեստի վրայի բոլոր կոճակները կարել այս տեսակներով: Կարելի է լրացուցիչ կոճակ կարել զգեստի այնպիսի տեղում, որը չի երևում:
2. Ավելի լավ է օգտագործել որպես թալիսման այնպիսի կոճակներ, որոնք պատրաստված են բնական նյութերից` փայտից, մետաղից, քարից և այլն:
3. Կարելով կոճակը Ձեզ անհրաժեշտ կարատեսակով, մտածեք Ձեր նպատակի մասին, այն մասին, թե կոնկրետ ինչում պետք է օգնի կոճակը:
4. Սկզբի համար օգտագործեք կարի մի տեսակի ուժը:
Եթե ժամանակի ընթացքում կոճակը պոկվել է, ապա չարժե այն նորից կարել: Ամենայն հավանականությամբ, այն արդեն կատարել է իր միսիան, օգնել է Ձեզ և հիմա գնացել է վաստակած հանգստի: