Գեորգի Կոտը Հայաստանում է


 Գեորգի Կոտը Հայաստանում է
Հունվար 12 11:15 2017

Ռուսաստանում հայտնի վարսահարդար, ոճաբան Գեորգի Կոտը ժամանել է Հայաստան։ Գեորգիին Երեւանում դիմավորել է հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը պատրաստվում է համագործակցել ոճաբանի հետ իր նոր ծրագրերի շրջանակներում։

Նշենք, որ Գագրայում ծնված Գեորգին առաջին անգամ է այցելում Հայաստան, սակայն հիանալի խոսում է հայերեն, քանզի 5 տարեկանից հաճախել է հայկական դպրոց։ Հենց հայերեն էլ վարպետը իր երկրպագուներին տեղեկացրել է Երեւան ուղեւորվելու մասին։

Գեորգին մասնակցել է բազմաթիվ վարսահարդարական մրցույթների եւ ստացել շատ մրցանակներ։ Նա այս ոլորում Ռուսաստանի եւ Բալթիկ երկրների բացարձակ չեմպիոն է, ինչպես նաեւ ունի միջազգային վարպետի որակավորում։