Ո՞վ է մարզում «ասողը».«Հրապարակ»


Ո՞վ է մարզում «ասողը».«Հրապարակ»
Հոկտեմբեր 3 09:44 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, որը նոր իշխանությունների «Սաշիկ» դառնալու հավակնություններ ունի եւ որոշել է դա սկսել Հրազդանից, գրեթե տեռոր է անում Կոտայքի մարզպետի նկատմամբ, որ նա հնազանդորեն կատարի իր հրահանգները։

Ասում են՝ Միքայելյանն է որոշում, թե ով պետք է դառնա գյուղապետ, ով՝ մարզպետարանի վարչության պետ, ով պետք է հրաժարական ներկայացնի եւ այլն։

Տեղեկություններ կան, որ նա մարզպետին հրահանգել է ամեն գնով ազատվել  մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետից, որի պաշտոնի այլ «թեկնածու» ունի ինքը, սակայն մարզպետը հայտնել է, որ պետն անդրդվելի է՝ չի գրում հրաժարականի դիմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում