Գաղտնալսման հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով առաջինը կկանչեն Արթուր Դավթյանին «Հրապարակ»


Գաղտնալսման հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով առաջինը կկանչեն Արթուր Դավթյանին «Հրապարակ»
Հոկտեմբեր 3 08:52 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսմանն առնչվող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստն այսօր տեղի չի ունենա՝ ԱԺ քվեարկությունների, ապաեւ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի պատճառով։ Նիստը կհրավիրվի ուրբաթ։

Մեր տեղեկություններով՝ առաջինը, ըստ ամենայնի, հանձնաժողով կկանչվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունն է վերահսկողություն իրականացնում գործի նկատմամբ, ապահովում պատշաճ ընթացքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում