Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության հանդիպումները կսկսվեն լռության րոպեով


Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության հանդիպումները կսկսվեն լռության րոպեով
Հոկտեմբեր 2 17:48 2018

Հայաստանի գավաթի խաղարկության՝ հոկտեմբերի 3-ին և 4-ին կայանալիք հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության՝ հոկտեմբերի 3-ին կայանալիք, հետաձգված «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումը կսկսվեն լռության րոպեով:

 

Նման որոշում կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝  ի հիշատակ աշխարհահռչակ երգիչ, մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի: