Վախի մթնոլորտ ՝ Ազատամուտում . գյուղապետի տղան սպառնում է մորթել բոլորին, հարսը՝ վառել դպրոցի տնօրենին, թոռները՝ դանակահարել երեխաներին (տեսանյութ)


Վախի մթնոլորտ ՝ Ազատամուտում . գյուղապետի տղան սպառնում է մորթել բոլորին, հարսը՝ վառել դպրոցի տնօրենին, թոռները՝ դանակահարել երեխաներին (տեսանյութ)
Սեպտեմբեր 28 19:10 2018

Իջևանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում լարված իրավիճակ է տիրում: Ազատամուտի բնակիչները բառի բուն իմաստով ցանկանում են ազատվել ժորա Մարտիրոսյանից,պահանջում են  նրա հրաժարականը, բողոքի ցույցերին  միացել է նաև դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը ։  

ArmDay.am-ի հետ զրույցում  տեղի միջնակարգ պրոցի տնօրեն  Լարիսա Հակոբյանն ասաց, որ դպրոցում  և գյուղում վախի մթնոլորտ է։ Նրա խոսքով՝ 3 օր առաջ մի փոքր միջադեպ է տեղի ունեցել գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի թոռների և համադասարանցի Ս․Ա-ի հետ՝ մատյանը նայելու պատճառով։ Գյուղապետի թոռները մեծ  ծեծկռտուք են սարքել և տնօրենը ստիպված է եղել Ոստիկանություն դիմել: Ծնողները ևս ահազանգել են Ոստիկանություն, քանի որ գյուղի նորմալ վարքով տղաները  մի լավ «դաս են տվել» ժորիկականներին  և ծնողներն անհանգստացել են, որ կարող է պատասխան լինել այդ առիթով:

Իրավապահներն ու ուսուցչական կազմը նրանց անընդհատ հսկողության տակ են պահում ,որպեսզի հերթական վիճաբանությունը չլինի:

«Առավոտյան դպրոց մտնելիս նկատեցի, որ ծնողները մոտ 15 ավտոմեքենայով  կանգնել են դպրոցի բակում, ովքեր  պահանջում են՝  լուծել գյուղապետի և նրա թոռների հետ կապված խնդիրները: Ծնողները  զգուշացրին,որ չեն թողնի դասապրոցես ընթանա, մինչև գյուղապետը  հրաժարական չտա և նրա թոռներին կարգի  չհրավիրեն:463 երեխայից  100-ը դպրոց չի հաճախում:

Դպրոցում և դպրոցից դուրս գյուղապետի թոռնեը կռիվներ  են սարքում:Համապատասխան օրգանները տեղյակ են այդ մասին:Տարիներ շարունակ գյուղապետի տղաները, հիմա էլ թոռները, ովքեր 12-րդ դասարանում են, ուզում են իշխանություն հաստատել համայնքում և փորձում են սպորտսմեն, լավ, ուժեղ տղաներին ճնշել ու ինքնահաստատվել այդ միջոցով: Մի փոքր միջադեպի պատճառով դպրոցի պատվի հետ են խաղում»,-ասաց տնօրենը:

Լարիսա Հոկոբյանը նշեց, որ գյուղապետը դպրոց  է գնացել, իբր լուծում տալու հարցին, սակայն նրա երեխաների կողմնակիցներից 7-ը հայտարարել են, որ չեն պատրաստվում հաշտվել ու մոռանալ տեղի ունեցածը: 

Այդ ժամանակ ոստիկանները հայտարարել են, որ 3 հոգու բաժին պիտի տանեն, որից հետո գյուղապետն ու իր կողմնակիցները  հարձակվել ու անպատվել են տնօրենին: 

Լարված իրավիճակը փոխանակ սաստվի, ավելի է թեժացել: Հիմա էլ վեճի են բռնվել երեխաների ծնողները և  գյուղապետի կողմնակիցները կոտրած շշով պատահաբար  հարվածել են իրենց երեխաներից մեկին ու մարմնական վնասվածքներ հասցրել 10-րդ դասարանում սովորող աշակերտին, ով այժմ անկողնային վիճակում է:

 Տնօրենը նշեց, որ ոստիկանները անընդհատ հսկում են դպրոցի և հարակից տարածքները, բարձրացել են 3-րդ հարկ, որտեղ համամյքանպետի թոռների դասարանն է, նկատել  են, որ  նրանք դասից դուրս հեռախոսազրույցների մեջ են և հարցեր են ուղղել: Թոռները կոպիտ պատասխանել են ոստիկանների և ձեռքով խփել կոտրել միջանցքի դռան ապակին:

«Մինչև հիմա փորձել եմ դիվանագիտորեն դպրոցի խաղաղությունը պահել, սակայն համայնքապետը շանտաժներ է անում, հեռախոսազանգերով ինձ սպառնում են, թե վառելու են: Համայնքապետի որդին հրապարակավ հայտարարեց, որ բոլորիս մորթելու է, հարսը ծնողներից մեկին է զանգել և ասել, որ ինձ  վառելու են, միլպետին  ու ավագանու  անդամին են հարվածել: Թոռներն էլ աջ ու ձախ հայտարարում են, որ կդանակահարեն այն երեխաներին, ովքեր դեմ դուրս կգան: 

Ազատամուտում կրքերը դեռ թեժ են, բնակիչները համայնքապետի ընտանիքի անդամների կողմից ամեն ինչի սպասում են:

Մեր տեղեկություններով՝  համայնքապետ Ժորա Մարտիրոսյանը միշտ հպարտացել է, թե 900 ձայն է տվել ՀՀԿ-ին բայց, երբ ՀՀԿ-ն դիրքերը զիջել է, փորձել է հաստատվել  ԵԼՔ-ում, սակայն մերժել են: Նա համայնքը ղեկավարում է արդեն  10 տարի: