Համայնքապետի դեմ հերթական բողոքի ակցիան հասունացել է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում: Բնակիչերը պահանջում են համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը, ով 19 տարի անընդմեջ ղեկավարի պաշտոնում է:
«Ռաֆիկ Անդրեասյանը բազմաթիվ անօրինական գործարքներ է իրականացրել: Նա մեկ օրում 7 հողակտոր է վաճառել իր տղային: Հողակտորների վաճառքի մասին ոչ-ոք տեղյակ չի եղել, այն շատ էժան գնով աճուրդի է հանվել: Բացի դրանից, նա իր աղջկա անունով գնել է նաև այն հողատարածքները, որի վրա են գտվնում Vivacell-ի աշտարակները, որից ստացված եկամուտը ևս չի մտել բյուջե: Գազի խողովակների համար բնակչներից գումար է հավաքել, ու այդպես էլ չեն իրականացվել աշխատանքներ, մարդիկ մնացել են առանց գազի: Շատերի անունով օգնություն է ձևակերպվել, սակայն մարդիկ մինչ այսօր դրանք չեն ստացել»,-հայտնեցին բնակիչները:
Մեր տեղեկություններով՝ համայնքը բազմաթիվ օգնություններ է ստացել. օրինակ ալյուր՝ Իտալիայից, որը Ռաֆիկ Անդրեասյանը չի տրամադրել բնակչությանը և 2006 թվականին այն որպես ընտրակաշառք է բաժանել և պահանջել՝ պարկերը վերադարձնել, որպեսզի ապացույցներ չմնան:
Բնակիչներից մեկի խոսքով՝ նախապես պլանավորված բողոքի ակցիան չի կայացել այսօր, քանի որ համայնքապետը դրսից մարդիկ է բերել, ովքեր մարկանց փորձել են վախեցնել, որ լավ չի լինի, կամ բարեկամներին կազատեն աշխատանքից:
Ուրցաձորի բնակիչները Armday.am-ին հայտնեցին, որ չնայած այդ ամենին՝ հետ չեն կանգնի իրենց մտադրությունից ու թավշյա հեղափոխության գործելաոճով, բաց ձեռքերի պայքարով, վաղը կսկսեն բողոքի ակցիան:
Նրանք ցանկանում են, որ համայնքապետը հեռանա, նրա փոխարեն արդար մարդ լինի ղեկեղավարը:
Նշենք որ Ուրցաձորի համայնքապետը կուսակցական պատկանելություն չունի,սակայն ակնհայտ ՀՀԿ-ական է, քանի որ միշտ ՀՀԿ-ի համար է ձայներ հավաքել և այդ մասին տեսագրություններ կան:
Համայնքը ներառում է Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ բնակավայրերը: