Արզականի անտառպետության մոտակայքում հրդեհ է բռնկել, այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ, որից շուրջ 1 հա անտառպետության տարածքից


Արզականի անտառպետության մոտակայքում հրդեհ է բռնկել, այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ, որից շուրջ 1 հա անտառպետության տարածքից
Սեպտեմբեր 26 14:42 2018

Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Ժամը 13:35-ին տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհը բռնկվել է Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղի Արզականի անտառպետության մոտակայքում: Ժամը 13:37-ին կապ է հաստատվել Արզականի անտառպետության անտառապետի հետ, ով հայտնել է, որ առայժմ հրշեջ-փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա: Ժամը 13:41-ին կապ է հաստատվել Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղի տնօրենի հետ, ով հավաստիացրել է, որ իրավիճակը անտառտնտեսության աշխատակիցների կողմից վերահսկվում է: Ժամը 13:

43-ից մինչև 15:05-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկն իրականացրել է հերթապահություն: 

Ժամը 15:05-ին Արզականի անտառպետության անտառապետից  տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհը տարածվել է դեպի անտառ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին, մարվել՝ 06:00-ին: Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ, որից մոտ 1 հա Արզականի անտառպետության տարածքից: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 30 աշխատակից, Բջնի գյուղի 8 և Սոլակ գյուղի 10 բնակիչ: