Չինաստանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել Հայաստանին (լուսանկարներ)


Չինաստանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել Հայաստանին (լուսանկարներ)
Սեպտեմբեր 26 12:37 2018

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերվել է շտապ օգնության 200 մեքենա, այդ թվում շտապ օգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաներ, որոնցից 49-ը այսօր ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի առողջապահական բաժնի ղեկավար Կամսար Բաբինյանը՝ կից լուսանկարներ հրապարակելով: «Արդյունքում՝ Երևան քաղաքը 35-ի բրիգադի փոխարեն կսպասարկեն շտապօգնության 42 բրիգադ»,-գրել է նա՝ հավելելով, որ շտապ օգնության մեքենաները հագեցած են արդի պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով և պարագաներով, ինչն էլ, իհարկե, կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի էլ ավելի բարձրացմանը:

Եղեք առողջ..․»,- գրել է նա։

На данном изображении может находиться: 1 человек, в помещении

На данном изображении может находиться: в помещении

На данном изображении может находиться: автомобиль и на улице

На данном изображении может находиться: в помещении