Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող ընկերության հարցը լուծվել է. 20 նոր մեքենաները կսկսեն աշխատել. փոխնախարար


Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող ընկերության հարցը լուծվել է. 20 նոր մեքենաները կսկսեն աշխատել. փոխնախարար
Սեպտեմբեր 26 11:23 2018

Երեւան-Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հարցը լուծվել է. նոր 20 մեքենաների փոխարինումը կիրականացվի միկրոավտոբուսային երթուղում: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Տրանսպորտի, կապի եը ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով նախօրեին այդ երթուղու վարորդների բողոքի ակցիային:

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեւան-Արմավիր-Երեւան երթուղու վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում՝ կայանելով մեքենաները Կառավարության շենքի դիմաց: Սկսվել էին բանակցություններ ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության եւ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի միջեւ:

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի ցանկությունն էր, որ բոլոր մեքենաները շահագործվեն ավտոբուսային երթուղում, որը հետագայում կկաշկանդեր միասնական երթուղային ցանցի կազմավորմանը:

Քիչ առաջ ձեռք բերվեց պայմանավորվածություն «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ՝ որպես փոխզիջում, ըստ որի նոր մեքենաների փոխարինումն կիրականացվի միկրոավտոբուսային երթուղում, քանի որ ներկայացված տրանսպորտային միջոցներն իրենց տեղատարողությամբ առանձնապես չեն տարբերվում միկրոավտոբուսներից եւ վաղը կպատրաստենք հրաման՝ նոր մեքենաների շահագործման համար:

Ուրախ ենք նոր տրանսպորտային միջոցների ներգրավվմանը Երեւան-Արմավիր երթուղիում, որը հանրությանը կապահովի ապահով եւ հարմարավետ փոխադրումներ»:



loading...