Դմիտրի Մեդվեդեւը պարգեւատրվել է Արտակ Շաբոյանին


Դմիտրի Մեդվեդեւը պարգեւատրվել է Արտակ Շաբոյանին
Սեպտեմբեր 26 11:00 2018

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը պարգեւատրել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ մրցակցության քաղաքականության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության զարգացման մեջ ունեցած անձնական մեծ ներդրման համար:

ՏՄՊՊՀ-ից հայտնեցին, որ ՀՀ Մրցակցային մարմնի ղեկավարը պարգեւատրվել է այս օրերին Սոչիում ընթացող «Մրցակցության շաբաթը Ռուսաստանում» խորագրով միջազգային համաժողովում:

Երկու երկրների տնտեսական մրցակցության զարգացման բնագավառում ունեցած նշանակալի ներդրման համար, Ա. Շաբոյանը արժանացել է նաեւ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման եւ առեւտրի նախարարի հատուկ պատվոգրի:

Համաժողովում ընդգծվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կատարած աշխատանքների կարեւորությունը՝ ԱՊՀ եւ ԵՏՄ անդամ պետությունների հետ ակտիվ համագործակցության, մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ կատարված ակտիվ աշխատանքների, ինչպես նաեւ համատեղ վարույթների իրականացման ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար: