ՀՀ սփյուռքի նախարարը և Եգիպտոսի վարչապետը կարևորել են սփյուռքի գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը


ՀՀ սփյուռքի նախարարը և Եգիպտոսի վարչապետը կարևորել են սփյուռքի գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը
Սեպտեմբեր 25 21:55 2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար ՀայրապետյանըԵգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 25-ին հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական հարաբերություններին, Եգիպտոսի մշակութային և սոցիալ-տնտեսական կյանքում տեղի հայ համայնքի ունեցած դերակատարությանը:

«ՀՀ կառավարության անունից գնահատանքի խոսք փոխանցեցի Եգիպտոսի ժողովրդին և պետությանը, որը Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի փրկություն և ապաստան է տվել: Հանդիպման ավարտին երկուստեք կարևորեցինք նաև մեր երկրների՝ սփյուռքի հետ աշխատանքները կարգավորող պատասխանատու գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը»,- գրել է Հայրապետյանը: