ՀՖՖ-ից հաստատեցին. Դե Բիազիի հետ բանակցություններ են ընթանում


ՀՖՖ-ից հաստատեցին. Դե Բիազիի հետ բանակցություններ են ընթանում
Սեպտեմբեր 25 20:46 2018

Ինչպես այսօր տեղեկացրել էինք, իտալացի հայտնի մասնագետ Ջիանի դե Բիազին կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

 

 

«Armsport.am»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: ՀՖՖ-ից մեզ տեղեկացրին, որ իտալացի մասնագետի հետ բանակցություններ են ընթանում, սակայն հստակ ոչինչ դեռևս հայտնի չէ:

 

Հավելենք, որ Դի Բիազին երկար տարիներ աշխատել է Ալբանիայի հավաքականում` նրա հետ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով ԵՎՐՈ-2016-ի խմբային փուլ: