Աժ 2 պատգամավոր ամբողջ ՀՀԿ-ի բեռը վերցրած իրենց վրա` անընդհատ լաց է լինում. ազգագրագետ


Աժ  2  պատգամավոր ամբողջ ՀՀԿ-ի բեռը վերցրած իրենց վրա` անընդհատ  լաց է լինում. ազգագրագետ
Սեպտեմբեր 25 17:31 2018

 

Այսքան կուսակցույուններ ունենք, ովքեր ասում են, որ լավն են, խելոք են, բայց այս պահին չկան հրապարակում: Անգամ այս քարոզարշավի ընթացքում, որը ցավոք, օրենքով քաղաքականացված է, քաղաքական դիսկուրս,փաստարկ չկա: Թվում է, թե քաղաքական ուժերը ինքնարտահայտվելու մեծ հնարավորություն ունեն: Այս մասին ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Եթե սա լիներ հուլիսին, ես կմտածեի, որ դեռ ուշքի չեն եկել, բայց հիմա շատ լավ առիթ էր ինքնադրսևորվելու: Ո՞ւր են նրանք, ովքեր  քաղաքական կուսակցություններ են, ովքեր երկրի ու ժողովրդի ճակատագրեր են իրենց թղթերի վրա լուծում: Ո՞ւր են Աժ-ում առկա  կուսակցությունները, ովքեր, իբր, ժողովրդի քվեով Աժ-ում են: Ես շատ կասկածում եմ, որ մենք  քաղաքական ուժ ունենք»,-ասաց նա:

Ազգագրագետի խոսքով՝ չկան կազմավորված քաղաքական ուժեր: Նա նշեց, որ  ԲՀԿ-ն քաղաքական կուսակցություն չէ,  այն քաղաքական քվե չունի, պարզապես այն ունի ծանոթության երախտագիտության, ֆինանսական քվե:

«ՀՅԴ-ն շիվարել մնացել է, դիրքորոշում չունի, ընտրություններին որևէ ձևով չարտահայտվեց, «Լույս»-ը խանդոտ է նայում  ՔՊ-ին.համարում է, որ իրենից կողոպտված է ինչ -որ բան, մինչդեռ  նրանք կարող են մեծ հայտ ներկայացնել այսօր»,-ասաց Հրանուշ Խառատյանը:

Ազգագրագետը նշեց, որ այս ընտրությունն իսկապես տարբերվել է նախորդ ընտրություններից: Փաստը նա է, որ մարդիկ գնացել են ընտրության՝ հավատալով, որ իրենց քվեները կհաշվեն:

«Կարող է ձևաորվել միաբևեռ Աժ,  և դա կարող է վերջապես ուշքի բերել քաղաքական հայացք ունեցող մարդկանց: Ես տխրեցի, երբ վարչապետն ասաց, որ Աժ արտահերտ ընտրությունները մեկ տարի կհետաձգեն: Ես կարծում եմ այն հենց այս տարի է պետք անել:

Աժ երկու պատգամավոր ամբողջ ՀՀԿ-ի բեռը վերցրած իրենց վրա անընդհատ  լաց է լինում, որ ժողովրդավարություն չկա, այլակարծություն չկա: Ինչո՞ւ, որ ժողովուրդը չի ուզում լսել Քոչարյանին դրա համար այլակարծություն չկա՞: Ես հեղափոխությունից մեծ ակնկալիքներ ունեմ»,-ասաց ազգագրագետը:

 

 

 



loading...