Հայհոյողը՝ կասկածյալի աթոռին․ (տեսանյութեր 18+)


Հայհոյողը՝ կասկածյալի աթոռին․ (տեսանյութեր 18+)
Սեպտեմբեր 25 17:52 2018

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ քննչական գործողությունների մասնակցելու համար։

Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանն հայտարարել է, որ Երանոսյանը ՀՔԾ է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին համապատասխանաբար Երևանի Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով, նա այդ ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատարն էր։

Լևոն Երանոսյանի անունը մշտապես կապված է եղել կոշտ միջոցներ կիրառելու և ամենածայրահեղ իրավիճակներում քաղաքացիական բողոքի գործողությունները ճնշելու հետ, այդ նպատակով է նախկին իշխանությունը մշտապես օգտագործել են Լևոն Երանոսյանին։ Մամուլում բազմաթիվ են դեպքերը, երբ Լևոն Երանոսյանը դուրս է եկել ոստիկանի իր կերպարից, հայհոյել և սպառնցել է։ 

Հատկապես 2016թ․,  ի պաշտպանություն Սասնա ծռերի փողոց դուրս եկած քաղաքացիների նկատմամբ պատժիչ գործողություններով և Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչած հայհոյանքներով աչքի ընկավ Լևոն Երանոսյանը։ Մանրամասները՝ հիշյալ տեսանյութում․

Մեկ այլ տեսանյութում Լևոն Երանոսյանը թավյա հեղափոխության օրերին կրկին հայհոյում է քաղաքացիներին։

Երանոսյանի ոչ կոռեկտ պահվածքը տարածվել է ոչ միայն ցուցարարների, այլև այնպիսի խոցելի խավերի վրա ինչպիսիք մուրացկաններին են։ Այս տեսանյութում նա գումար մուրող կնոջը դիմում է այսպես՝ «Դու սաղ ե՞ս, ես գիտեի սատկել ես աղչի՛»։

Բազմաթիվ են նմանատիպ դեպքերը, երբ նախորդ իշխանությունների կողմից ոստիկանության վստահելի կադրը վիրավորում է, հարվածում է և դուրս է գալիս իր ծառայողական պարտականությունների տիրույթից, սակայն ամենաթարմն այդ դեպքերից, դա թավշյա հեղափոխության օրերին Սասուն Միաքայելյանի և նրա միջև տեղի ունեցած միջադեպն էր, երբ Լևոն Երանոսյանը  հարվածեց ընդդիմության առաջնորդներից մեկին, ինչը ուղեկցվեց փոխադարձ հնչած վիրավորանքներով։ Ստորև ներկայացնում ենք տեսանյութը։

Այսօր, երբ երկրում իրավիճակ է փոխվել, իրավապահ մարմինները կասկածյալի աթոռին են նստեցրել Սերժ Սարգսյանի երբեմնի ընկերոջը, ոստիկանին, ով անգամ համակարգում չի վայելել մյուս ոստիկանների սերն ու հարգանքը։ Ստացվում է, որ  ներկայիս իշխանությունները որոշել են հետոամուտ լինել նմանատիպ ո՛չ ոստիկանին վայել պահվածք ունեցող նախկին աշխատակիցների վերաբերյալ պատժիչ գործողություններ իրականացնել, իրենց իսկ անօրինական գործողությունների համար, չէ որ, ինչպես վարչապետն է նշում՝ բոլոր հանցագործների տեղը բանտն է։

Վաչիկ Գրիգորյան