Սա ի՞նչ խաղ է, ինչո՞ւ իշխանությունները ծպտուն չեն հանում Սերժ Սարգսյանի մասին. Գ. Եղիազարյան


Սա ի՞նչ խաղ է, ինչո՞ւ  իշխանությունները ծպտուն չեն հանում Սերժ Սարգսյանի մասին. Գ. Եղիազարյան
Սեպտեմբեր 25 15:05 2018

ԱԱԾ-ն գաղտնալսման հետ կապված դեռ նորություններ չունի: ԱԱԾ-ն գաղտնալսողին այդպես էլ չի գտնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:

Նա խոստացավ, որ եթե ԱԱԾ-ն երկու ամսից չհայտարարի, թե ինչպես է կատարվել գաղտնալսումը, ինքը կհայտարարի այդ մասին:

Ինչ վերաբերում է լրատվական կայքում խուզարկությանը, նա  նշեց, որ կարող են նաև ողջ  Հայաստանը խուզարկել, բայց ԱԱԾ-ի թշնամին շատ խորամանկ է:

«Երիտասարդ տղա է, չեմ ցանկանա, որ նա կործանվի: Դա լուրջ աշխատանք է, և բազմիցս կրկնել եմ՝ չի կարող այս փոքրաթիվ ԱԱԾ-ն զբաղվել հսկայածավալ  հարցերով: Ես լուրջ առաջարկներ եմ արել, ինչպես դուրս գալ իրավիճակից: Այսօվա ԱԱԾ-ի թշնամին  շատ խորամանակ է»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ  միայն Ռ. Քոչարյանի մասին են խոսում, իսկ  Սերժ Սարգսյանի մասին ծպտուն չկա:

«Եթե մենք խոսում ենք 50- 50 ից,  մեզ պատասխանում են, որ  այն կա, քանի որ երեսուն մլն դոլար գրանցված է բանկում Սաշիկի անունով: Ի վերջո, հայ ժողովրդին պետք է իմանալ Սաշիկ Սարգսյանը  մասնակցե՞լ է մեր երկրի կողոպուտին, թե՞ ոչ: Եթե այո, փաստաթղթեր դրեք սեղանին, եթե ոչ, ապա ներողություն խնդրեք նրանցից: Իմ երկիրը  տաս տարիների ընթացքում տոտալ թալանի է ենթարկվել, սակայն ծպտուն չկա Սերժ  Սարգսյանի ու նրա փեսայի մասին:

Նա իր մարդկանցով լցրել է այսօրվա մեր քաղաքապետարանը, հանձին՝ Կարգին Հայկոյի ցուցակի,  և  վաղը նրանք են որոշում կայացնելու և նրա մասին այս իշխանությունները ծպտուն չեն հանում,  չէ՞որ նրա ձեռքին է ողջ ինֆորմացիոն դաշտը: Սերժ Սարգսյանի մարդկանցից ոչ մեկն այսօր ճաղերի հետևում չէ, բերում, բռնում բաց են թողնում, փաղցնում: Մարդիկ հասկանում են, չէ՞ ինչու ծպտուն չկա: Սա ի՞նչ խաղ է, նո՞ր խաղի կանոններ  են, դե անունները տվեք, դրանք են կերել իմ երկիրը: Հեղափոխությունը կատարեց Սերժ Սարգսյանը, մնացածը կատարեցինք մենք»,-ընդգծեց Եղիազարյանը: