Այս հեղափոխությունն արվել է Արևմուտքի կողմից և Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով (տեսանյութ)


Այս հեղափոխությունն արվել է Արևմուտքի կողմից և  Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով (տեսանյութ)
Սեպտեմբեր 25 13:02 2018

Այս հեղափոխության ամենամեծ շահառուն Սերժ Սարգսյանն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

«Այն մարդիկ, ոքեր Նիկոլ Փաշինյանի նման չեն մտածում, նրանց ահաբեկում են, իսկ դա չի համարվում ժողովրդավարական մթնոլորտ:  Այս ընտրությունները ես համարում եմ ամենաբացահայտ ճնշումը իշխանությունների կողմից: Եթե Սերժն ասում էր ինչքան ուզեմ կխփեմ, Նիկոլն ասում է ՝ փորձվեք մեկդ մեզ ձայն չտալ:

Բոլորը մոռացան, թե  ով էր  Տիգրան Մուկուչյանը: Նա նախկինում պատվեր էր կատարում նախկին  իշխանությունների համար, իսկ հիմա չգիտենք: Հնրավոր է՝ հիմա էլ նոր իշխանության համար է  աշխատում», -ասաց նա:

Արամ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին համեմատեց  Հիտլերի հետ: Նա մտավախություն ունի, որ Արցախի և Հայաստանի միջև  Լաչինի պատ կկառուցվի:

«Այս հեղափոխությունն արվել է արևմուտքի կողմից և Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով: Այս հեղափոխության հիմնական նպատակն է հանել  ռուսական բազաները այստեղից», -ասաց Ա. Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: