Վենեսուելայի հետախուզության ծառայությունը պատգամավորի է ձերբակալել եւ «Ժողովրդական կամք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին՝ Խիլբեր Կարոյին, ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Տարեկ Էլ-Աիսամին:
Նրա խոսքով՝ ձերբակալվածը կապ ունի կառավարության դեմ դավադրության եւ մահափորձերի նախապատրության հետ:
Կարոյին կասկածում են նաեւ զենք պահելու եւ հարեւան Կոլումբիայում ընդհատակյա հանդիպումներ կազմակերպելու մեջ:
Փոխնախագահը նաեւ հիշեցրել է Կարոյի քրեական անցյալի մասին, որն իբր 1992 թվականին դատապարտվել է թմրաթրաֆիքի համար, ինչպես նաեւ 1985 թվականին սպանության համար: Փոխնախագահի կարծիքով՝ հենց Կարոն է կանգնած Վենեսուելայի բանտերում հանցավոր խմբավորումների գործունեության համակարգման ետեւում: