ՖԻՖԱ. Հայտնի է Տարվա լավագույն ֆուտբոլիստը


ՖԻՖԱ. Հայտնի է Տարվա լավագույն ֆուտբոլիստը
Սեպտեմբեր 24 23:55 2018

Այսօր` սեպտեմբերի 24-ին, Լոնդոնում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի՝ «The Best» մրցանակաբաշխությունը:

 

Լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

 

Նշենք, որ լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև Կրիշտիանու Ռոնալդուն և Մոհամեդ Սալահը

 

Հավելենք, որ լավագույն դարպասապահի կոչմանն արժանացավ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան:

 

 

Լավագույն մարզիչ ճանաչվեց Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

 

Լավագույն գոլ անվանակարգում հաղթող ճանաչվեց «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը: