Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին


Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին
Սեպտեմբեր 24 10:12 2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը։

Ըստ այդմ, ընտրություններին հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ 81,06 տոկոսով (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։

Երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ 

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, այսինքն՝ ստացվում է Հայկ Մարությանը պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։