Երեւանում «Մերսեդեսը» բախվել է գազատարին եւ գլխիվայր շրջվել ջրանցքը


Երեւանում «Մերսեդեսը» բախվել է գազատարին եւ գլխիվայր շրջվել ջրանցքը
Սեպտեմբեր 24 09:38 2018

Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 00:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի վերջնամասում ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին եւ ընկել ձորը, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ի., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել գազատարին եւ գլխիվայր շրջվել ջրանցքը: Գազատար խողավակը վնասվել է, ինչի հետեւանքով առաջացել է արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Ի.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցների դեպքի վայր հասնելը:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը: