Ձայների հաշվարկն ավարտվել է. «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ


Ձայների հաշվարկն ավարտվել է. «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ
Սեպտեմբեր 24 09:02 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերջնական ամփոփումը, հայտարարվել են բոլոր 475 տեղամասերի տվյալները։

Ըստ այդմ, ընտրություններին հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝  81,06 տոկոսով (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։

Երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Մյուս մասնակիցները ցուցաբերել են վիճակագրական սխալին համարժեք արդյունք։ Եվ չնայած «Լույս» դաշինքը չի հաղթահարել անցումային շեմն ավագանու կազմում ընգրկվելու համար (դաշինքների համար այն կազմում է 8 տոկոս, իսկ կուսակցությունների համար՝ 6 տոկոս), նրա նկատմամբ կգործի օրենդրության այն դրույթը, որի համարձայն՝ ներկայացուցչական մարմնի կազմում ցանկացած պարագայում պետք է ներկայացված լինեն առնվազն 3 քաղաքական ուժեր։



loading...