Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Արա Պապյանի դեմ՝ պահանջելով 2 մլն դրամ փոխհատուցում


Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Արա Պապյանի դեմ՝ պահանջելով 2 մլն դրամ փոխհատուցում
Սեպտեմբեր 24 00:42 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին`Սեդրակ Քոչարյանը, քաղաքացիական հայց է ներկայացրել «Մոդուս–Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի դեմ: 

Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ 2 մլն դրամի չափով և բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել:

Դատական տեղեկատվական համակարգում, սակայն, նշված չէ, թե կոնկրետ որ հրապարակման հետ կապված է հերքում պահանջում Քոչարյանի որդին: