Նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնաբերվել է օրենքի խախտմամբ փակցված մոտ 20 պաստառ


Նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնաբերվել է օրենքի խախտմամբ փակցված մոտ 20 պաստառ
Սեպտեմբեր 24 00:08 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  հանձնարարությամբ Երևան քաղաքում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար շրջայցեր են կատարել իրենց սպասարկման տարածքներում, որոնց արդյունքներով հայտնաբերվել է Ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ 20 տարբեր պաստառ: 

Ինչպես տեղեկացնում է  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը` ամփոփելով Երևանի արտահերթ ընտրություններում նախընտրական քարոզչության ընթացքը: Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով  նախընտրական քարոզչության գործընթացին վերահսկողություն է իրականացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

«Թեև նախընտրական քարոզչության սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել քարոզչության սահմանված կարգի խախտման վերաբերյալ դիմումներ, սակայն ԿԸՀ-ի  հանձնարարությամբ Երևան քաղաքում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար շրջայցեր են կատարել իրենց սպասարկման տարածքներում, որոնց արդյունքներով հայտնաբերվել է Ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ 20 տարբեր պաստառ , որոնք հեռացվել են», -նշեց Գալստյանը:

Նա հիշեցրեց, որ քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր փակցնելու համար Երևան քաղաքի վարչական բոլոր շրջաններում առանձնացված են եղել հատուկ վայրեր ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար և ապահոված է եղել հավասար հնարավորություններ:

 



loading...