«Իմ քայլը» դաշինքը վստահ հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում.նախնական արդյունքներ


«Իմ քայլը» դաշինքը վստահ հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում.նախնական արդյունքներ
Սեպտեմբեր 24 00:02 2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով բացահայտ առաջատար է «Իմ քայլը» դաշինքը:Տարբեր ընտրական տեղամասերում կատարված հաշվարկի նախնական տվյալները ցույց են տալիս «Իմ քայլը» դաշինքի բացահայտ առաջատարությունը:

Մասնավորապես, 40 ընտրական տեղամասերում կատարված հաշվարկի նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 18 հազար 553 կամ 82.70 տոկոսը: ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 1730 քաղաքացի կամ 6.43 տոկոսը: «Լույս» դաշինքի օգտին քվեարկել է 1286 քաղաքացի կամ 4.78 տոկոսը: ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 419 ընտրող կամ 1.56 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 253 ընտրող կամ 0.94 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 372 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.38 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 169 ընտրող կամ 0.67 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 216 քաղաքացի կամ 0.80 տոկոսը: «Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 151 քաղաքացի կամ 0.56 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 58 ընտրող կամ 0.22 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 41 ընտրող կամ 0.15 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 37 քաղաքացի կամ 0.14 տոկոս: