Մնացական Բիչախչյանը պարզաբանում է որոշ ընտրատեղամասերի ցուցակներում մահացած անձանց անունների հայտնվելու մասին ահազանգերը


Մնացական Բիչախչյանը պարզաբանում է որոշ ընտրատեղամասերի ցուցակներում մահացած անձանց անունների հայտնվելու մասին ահազանգերը
Սեպտեմբեր 23 16:05 2018

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը հայտարարել է, թե 10/25 ընտրական տեղամասի ցուցակներում մահացած անձանց անուններ կան:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն անդրադարձել է այս հարցին և պարզաբանել այն:

«Ֆեյսբուքում Վահան Բաբայանի կողմից տարածվել է տեղեկատվությունհամաձայն որի՝10/25 ընտրական տեղամասի ընտրողներն ահազանգում են ցուցակում մահացած անձանցանունների մասին։ Պարոն Բաբայանը լրացուցիչ մեկնաբանություններում նշել էոր իրենցվստահված անձինք են ահազանգել»,- նշել է Բիչախչյանն իր էջում։ 
Տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով Անձնագրային և վիզաների վարչության պետն անձամբ կապ է հաստատել 10/25 ընտրական տեղամասի նախագահ Սուրեն Կանջարյանի հետ։ Բիչախչյանի խոսքով՝ Կանջարյանը տեղեկացրել է, որ նման հաղորդումներ իրենց կողմից չեն ներկայացվել։

«Ընդամենը մեկ քաղաքացի է տեղամասում հայտարարելայն էլ անորոշչտալով որևէ անձիտվյալ։ 10/25 տեղամասի ընտրողների ցուցակներում մահացած անձի վերաբերյալհաղորդումից հետո Վահան Բաբայանը կրկին ֆեյսբուքում տարածել է տեղեկատվությունհետևյալ բովանդակությամբ. «6/32 և 8/16 կրկին ահազանգ՝ չորս մահացածի անունցուցակում»,- գրել է Մնացական Բիչախչյանը։
Նա խորհուրդ է տվել նախորդ հայտարարության մասով փաստեր ներկայացնելուց հետո նոր հաջորդ հայտարարության մեջ կիրառել «կրկին՝ մահացած անձանց անուն» բառակապակցությունը։ Բացի այդ, նա ընգծել է, որ նման բովանդակությամբ հաղորդումներ կարող են տարածվել այն դեպքում, եթե մահացած անձի տվյալները ցուցակներում մնացել են պետական մարմնի մեղքով։
«Նման հայտարարությունները բովանդակային առումով պետք է լինեն հստակ ևփաստարկված։ Եթե անձը մահացել է, և մահը սահմանված կարգով իրավասու մարմնումգրանցված չէընտրական գործընթացի իմաստով չի համարվում անճշտություն։ Այլ էխնդիրըոր ոստիկանությունն իր վրա վերցրել է մեծ ծանրաբեռնվածություն հայտնաբերելնաև այնպիսի տեղեկություններորոնք պետական իրավասու մարմնին հասու չեն»,-տեղեկացրել է Բիչախչյանը։