Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, իսկ պատճառը շատ պարզ է. Վիկտոր Սողոմոնյան


Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, իսկ պատճառը շատ պարզ է. Վիկտոր Սողոմոնյան
Սեպտեմբեր 23 14:47 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով պատճառը: «Պատճառը շատ պարզ է. Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, հետևաբար՝ երկրորդ նախագահը զրկված է քվեարկելու իրավունքից»,- հայտնեց Վիկտոր Սողոմոնյանը: