Մինչև Երևանի ընտրությունների քվեարկության օրը ոստիկանությունը ստացել է 93 տեղեկություն ընտրական գործընթացի իրավախախտումների վերաբերյալ


Մինչև Երևանի ընտրությունների քվեարկության օրը ոստիկանությունը ստացել է 93 տեղեկություն ընտրական գործընթացի իրավախախտումների վերաբերյալ
Սեպտեմբեր 23 14:33 2018

Մինչև Երևանի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը  8:00-ի դրությամբ ոստիկանությունը ստացել է 93 տեղեկություն ընտրական գործընթացի իրավախախտումների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը:

Դրանցից 21-ը վերաբերվել է ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործական արգելքի խախտման, ընտրողի ազատ կամքը իրականացմանը խոչընդոտելու, 17 դեպքը վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովի աշխատաքներին կամ ընտրության մասնակցող անձանց իրազեկության իրականացմանը խոչընդոտելուն, 1 դեպք՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, 1 դեպք իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն  գործադրելուն, 2 դեպք՝ այլ տեսակի խախտումներ, իսկ 2 դեպք վերաբերում են պաստառները պոկելուն»- ասաց Հակոբյանը

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ 93 դեպքից 3-ով հարուցվել է քրեական գործ, երկուսը ուղարկվել են նախաքննական մարմին:

«28 ահազանգի վերաբերյալ տեղեկությունները չեն հիմնավորվել, 53-ը գտնվում են ստուգման փուլում» -նշեց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Երևանի արտահերթ ընտրությունների օրը խախտումների վերաբերյալ տեղեկություններին, ապա Հակոբյանը նշեց, որ 12:00-ի դրությամբ ստացվել է իրավախախտման 10 տեղեկություն, որոնցից մեկը վերաբերում է լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, 1 դեպք՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 3 դեպք՝ ընտրացուցակների անճշտություններին և 5 այլ դեպքեր:

 Նրա խոսքով՝ Ոստիկանության պետի հանձնարարությամբ և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ Երևանում արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հասարակական կարգի և անվտանգության, ինչպես նաև ընտրությունների անցկացման և բնականոն ընթացքը ապահովելու նպատակով:

Օպերատիվ շտաբը բաղկացած է մի քանի խմբերից՝ ծառայության կազմակերպման, կոորդինացման և վերահսկման, տեղեկատվության հավաքման և ամփոփման, օպերատիվ և հետաքննության խմբեր:



loading...