Ինչպես է հանձնելու քննությունը այս իշխանությունը․ Զարուհի Փոստանջյան


Ինչպես է հանձնելու քննությունը այս իշխանությունը․ Զարուհի Փոստանջյան
Սեպտեմբեր 23 13:38 2018

Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 4/8 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Երկիր  ծիրանի» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։ 

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հեղափոխություն դեռ տեղի չի ունեցել, բայց ամենակարեւորը՝ գործող իշխանությունը ստանձնել է պարտավորություն՝ անցկացնել արդար, թափանցիկ ընտրություններ, հետեւաբար, դա այս իշխանությունների քննությունն է: 

«Մենք սպասում ենք, թե ինչպես է հանձնելու քննությունը այս իշխանությունը: Իր ձեռքում են լծակները, որոնցով պետք է կանխվեն ընտրակեղծիքները: Սա նաեւ բոլորիս քննությունն է, մենք իրավունք չունենք կրկնել այն սխալները, որոնք եղել են քառորդ դար»,-ասաց նա:



loading...