Արտակ Զեյնալյանը չի բացառում «Իմ քայլը« դաշինքի հետ կոալիցիա կազմելը․(տեսանյութ)


Արտակ Զեյնալյանը չի բացառում «Իմ քայլը« դաշինքի հետ կոալիցիա կազմելը․(տեսանյութ)
Սեպտեմբեր 23 12:51 2018

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը ևս այսօր կատարեց իր քաղաքացիական պարտքը։ Զեյնալյանն ընտրություններին մասնակցեց իր ընտանիքի հետ միասին։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Արդարադատության նախարարը պատասխանելով Armday.am-ի հարցին՝ վերահաստատեց իր դիրքորոշումն առ այն, որ անկասկած ինքն է ընտրվելու Երևանի քաղաքապետ։

Հարցին, թե ինչպես ընթացավ քարոզարշավը, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց, որ իր հնչեցրած տեսակետներն ունակ են ազդել ընտրության արդյունքների վրա, ուստի նախարարը զերծ մնաց որևէ հայտարարություն անելուց։

Անդրադառնալով ոստիկանության կողմից ԲՀԿ շտաբ մուտք գործելուն՝ Արտակ Զեյնալյանն ասաց, որ դատելով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հայտարարությունից, այնտեղ ոչ մի անօրինականություն տեղի չի ունեցել։

Հարցին, թե «Իմ քայլը» դաշինքի հետ կոալիցիոն համաձայնություն կլինի ավագանու կազմում, Զեյնալյանն ասաց, որ այդ ամենը պարզ կլինի քվեարկության արդյունքներն իմանալուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում․