Եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք. Անահիտ Թարխանյան


Եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք. Անահիտ Թարխանյան
Սեպտեմբեր 23 12:37 2018

 

Հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, և ուզում եմ իմ վստահությունը հայտնել, որ կանցնեն արդար և ազնիվ: Կոչ  եմ անուն բոլորին գալ ընտրատեղամասեր, ընտրություն կատարել, դա, կարծում եմ, մեծ իրադարձություն կլինի բոլորիս կյանքում: Այս մասին ընտրությունից հետո հայտարարեց «Երևանի հանրություն» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Անահիտ Թարխանյանը:


Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ընտրակաշառքների մասին հայտարարություններին, արդյոք մտավախություններ չկա՞ն, Անահիտ Թարխանյանը պատասխանեց. «Ամեն ինչի մասին կխոսենք վաղը, այսօր հանգիստ քվեարկենք և լրացուցիչ լարվածություն չստեղծենք ո´չ ընտրողի, ո´չ էլ մեզ համար, այսօր իրոք տոն է»: