«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր. «Անկախ դիտորդ» դաշինք


«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր. «Անկախ դիտորդ» դաշինք
Սեպտեմբեր 23 12:41 2018

«Անկախ դիտորդ» դաշինքը ահազանգեր է ստանում, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացած անձինք 6/8, 6/26, 8/62, 1/1 տեղամասերում պիցցաներ են տարել, իսկ 10/6, 8/29 , 8/1, 10/45, 10/52 տեղամասերում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք են պիցցա, հյութ և ջուր տարել։ 

Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ: 

«Կոնկրետ տեղեկություններ ստացել ենք վերը նշված տեղամասերից, սակայն ահազանգեր ենք ստանում, որ դա համատարած է»,-ասված է հայտարարության մեջ։