Ժամը 11:00 դրությամբ Երևանի արտահերթ ընտրություններում մասնակցել է 79 հազար 686 մարդ


Ժամը 11:00 դրությամբ Երևանի արտահերթ ընտրություններում մասնակցել է 79 հազար 686 մարդ
Սեպտեմբեր 23 12:31 2018

Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը  մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 79 հազար 686  քաղաքացի կամ ընդհանուր թվի 9,39 տոկոսը:

Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանն՝ ամփոփելով քվեարկության առաջին երեք ժամերի արդյունքները:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի։