Ընտրակաշառքի մասին տեղեկատվություն ենք ստացել քաղաքացիների կողմից, ինչը փոխանցել ենք իրավապահներին. Ր. Հովհաննիսյան


Ընտրակաշառքի մասին տեղեկատվություն ենք  ստացել քաղաքացիների կողմից, ինչը փոխանցել ենք իրավապահներին. Ր. Հովհաննիսյան
Սեպտեմբեր 23 08:15 2018

Ընտրակաշառքի մասին տեղեկատվություն ենք  ստացել քաղաքացիների կողմից, ինչը փոխանցել ենք իրավապահներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ  ահազանգող քաղաքացին չի  ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Րաֆֆի  Հովհաննիսյանն ասաց, որ որոշ շտաբներում եղել են նաև ընտրողների ցուցակները, տեղեկություններ՝ բնակարան առ բնակարան, հեռախոսահամարներով:

Վերջինս ասաց, որ չի ցանկանում գնահատականներ տալ,  բայց հավասար պայմաններ  պետք է լինեն բոլոր ուժերի համար:

Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ կողմնակից են, որպեսզի ընտրությունները որքան հնարավոր է՝ շուտ լինեն: