Ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո, աջակցում ենք հեղափոխությանը. Մհեր Շահգելդյան


Ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո, աջակցում ենք հեղափոխությանը. Մհեր Շահգելդյան
Սեպտեմբեր 23 11:56 2018


Համամիտ եմ այդ գնահատականների հետ և կարծում եմ, որ սրանք հենց այն ընտրությունները պետք է լինեն, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին: Այս մասին ընտրություն կատարելուց հետո  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «ՕԵԿ» քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը:

Մհեր Շահգելդյանը կարևորեց այս ընտրությունները: «Շատ կարևոր են, որովհետև, ըստ էության, հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, դրական ակնկալիքներ ունեմ, ըստ օրենքի՝ նվազագույնը երեք կուսակցություն պետք է լինի ավագանու կազմում, որպեսզի ավագանին կարողանա աշխատել, և «ՕԵԿ»-ն ակնկալում է լինել այդ երեք քաղաքական ուժերից մեկը»,-ասաց նա:
«ՕԵԿ» քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իրենք, ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո, աջակցում են հեղափոխությանը:

«Մեր աջակցությունը եղել է առաջին հերթին հայտարարություններով, առավել քան 9 հայտարարություն, եղել ենք հանրահավաքներին, հազարավոր կուսակցականներ մասնակցել են գործընթացներին, 12-ի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, իրենց նկատմամբ կիրառվել է բռնություն: Այսօր էլ առաջակցում ենք հեղափոխությանը և աջակցելու ենք կաշառակերության, կոռուպցիայի դեմ պայքարին, «Մարտի 1-ի» բացահայտմանը, քրեական հանցագործությունների բացահայտմանը և պատժմանը, և սա միանշանակ է»,-ասաց նա և եզրափակեց, որ իրենք կարծում են, որ կստանան բարձր ներկայացվածություն: