ՀՀ հպա՛րտ ոստիկանապետ, չկա և չի լինելու ընտրակաշառք. Նաիրա Զոհրաբյան


ՀՀ հպա՛րտ ոստիկանապետ, չկա և չի լինելու ընտրակաշառք. Նաիրա Զոհրաբյան
Սեպտեմբեր 23 11:27 2018

Երեկ տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում, լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: 

«Երեկ հրավիրվեց ասուլիս Դանիել Իոաննիսյանի կողմից, ով, ի դեպ, հստակ շահերի բախում ունի, որովհետև կառավարությունում ԸՕ աշխատանքային խմբի քարտուղարն է: Այն, ինչ ասում էր Դանիել Իոաննիսյանը, որ խախտվել է Հարկային օրենսգրքի այսինչ հոդվածը, ֆլեշմոբի համար դուք պետք է տուրք վճարեիք, այսինքն՝ ինչ-որ անհասկանալի ձևակերպումներ: Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ»,- նշեց Զոհրաբյանը: 


Ինչ վերաբերում է նախօրեին Աջափնյակում՝ ԲՀԿ շտաբում, տեղի ունեցած գործողություններին, ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն նշեց. «12 օրերի ընթացքում կազմակերպված ձևով մեր 300-ից ավելի ակտիվիստներ պարբերաբար հրավիրվել են տարբեր ոստիկանական բաժանմունքներ՝ ասելով, որ ահազանգ կա, որ դուք անօրինական գործողություն եք կատարում, կաշառք եք բաժանում: Որևէ ահազանգ չի հաստատվել, որովհետև չկա ընտրակաշառք: ՀՀ հպա՛րտ ոստիկանապետ, չկա և չի լինելու ընտրակաշառք»: