Վալերիյ Օսիպյանն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքներին ու հրաժարականի պահանջին


Վալերիյ Օսիպյանն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքներին ու հրաժարականի պահանջին
Սեպտեմբեր 23 10:31 2018

ԲՀԿ Աջափնյակի  շտաբում Ոստիկանության կատարած գործողությունները  բխում էին  օրենքի  շրջանակներից: Այս մասին այսօր լրագրողնրի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ  Օսիպյանը:

«Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում, Ոստիկանությունը տիրապետում է ողջ հայաստանյան լրատվաության օպերատիվ իրավիճակին, և ցանկացած գրառում, որ կատարվում է օգտատերերի կողմից, Ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրություն է կատարում։ Եթե ահազանգ ենք ստանում, չգնա՞նք այդ ահազանգերի հետևից»,-ասաց նա:

Օսիպյանի խոսքով՝ նախընտրական շրջանում կոպիտ խախտումներ չեն իրականացվել, Ոստիկանությունն, ըստ նրա՝ կանխարգելիչ գործողություններ է կատարե:

Դիտարկմանը՝ Նաիրա Զոհրաբյանը պահանջում էր Օսիպյանի հրաժարականը, ոստիկանապետն այսպես արձագանքեց. «Է, թող պահանջի»։