«Ընտրությունը քաղաքացին է կատարելու և իր ձայնը չի գողացվելու». Նիկոլ Փաշինյանը կատարեց իր ընտրությունը


«Ընտրությունը քաղաքացին է կատարելու և իր ձայնը չի գողացվելու». Նիկոլ Փաշինյանը կատարեց իր ընտրությունը
Սեպտեմբեր 23 09:31 2018

Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է, որ ընտրությունն ինքն է կատարելու եւ իր ձայնը չի գողացվելու: Այս մասին, այսօր Երեւանի թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրատեղամասում քվեարկության մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընտրարշավի արդյունքներիդ դժգոհ լինելու պատճառներ չի տեսնում:

«Եթե այնուամենայնիվ, նկատվեն ընտրակեղծարարներ, ընտրակեղծարարները կսկսեն բողոքել ոստիկանության գործողություններից»,-ասաց Փաշինյանն ու հավելեց. «Սա իրական ընտրարշավ էր, բոլոր ուժերը հասկանում էին, որ պետք է պայքարեն ամեն ձայնի համար, այդ թվում եւ իշխանությունը: Մենք նույնպես հասկանում էին, որ ամեն ձայնի համար պետք է պայքարենք: Երբ ասում են՝ կրքեր են բորբոքվում, ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ամանակ կրքեր են բորբոքվում: Սրանից հետո ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվելու, որովհետեւ ընտրությունները լինելու են իրական, ոչ ոք ձեւ չի անելու, ոչ իր կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված կամ ԿԸՀ-ին կամ ոստիկանությանը կամ ԱԱԾ-ին փոխանցված չի լինելու: Պետք է սովորել իրական ընտրությունների եւ իրական քարոզարշավի»:



loading...