Երեւանը քաղաքապետ է ընտրում


Երեւանը քաղաքապետ է ընտրում
Սեպտեմբեր 23 08:29 2018

Երեւանում այսօր ընթանում են ավագանու արտահերթ ընտրություններ։ Երեւանի ավագանու կազմում կընտրվի 65 մարդ։ Քաղաքական ուժը, որը ընտրությունների արդյունքներով կստանա մանդատների 40 տոկոսը, կնշանակի Հայաստանի մայրաքաղաքի նոր քաղաքապետին։ Երեւանի քաղաքապետի պոտենցիալ թեկնածուները ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների համամասնական ցուցակները գլխավորող անձինք են։

Մայրաքաղաքի ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժեր, որոնք քվեաթերթիկներում դասավորված կլինեն այբբենական կարգով՝ «Բարգավաճ Հայաստան» (ցուցակը գլխավորում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը), «Երեւանի հասարակություն» դաշինք («Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Թարխանյան), «Երեւանցիներ» դաշինք (ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյան), «Երկիր ծիրանի» կուսակցություն (նրա ղեկավար Զարուհի Փոստանջյան), «Ժառանգություն» կուսակցություն (նրա հիմնադիր, անկախ Հայաստանի առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան), «Դեմոկրատական ուղի» կուսակցություն (նրա ղեկավար Մանուել Գասպարյան), «Իմ քայլը» դաշինք (կատակերգու դերասան Հայկ Մարության՝ «Կարգին Հայկո», նրան սատարում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը), «Լույս» դաշինք (Փաշինյանի կառավարությունում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան), Հայ Հեղափոխական դաշնակցություն (բնապահպանության նախարարության Անտառային տնտեսության ղեկավար Միքայել Մանուկյան), «Հայք» (Գեւորգ Հովսեփյան), Ռեֆորմիստների կուսակցություն (Արտակ Ավետյան) եւ «Օրինաց երկիր» (Մհեր Շահգելդյան)։

Ընտրական տեղամասերը բաց կլինեն մինչեւ 20․00-ն։