ՀՖՖ առաջին փոխնախագահ կլինի Արմեն Մելիքբեկյանը


ՀՖՖ առաջին փոխնախագահ կլինի Արմեն Մելիքբեկյանը
Սեպտեմբեր 22 17:05 2018

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ նորընտիր Գործկոմի առաջին նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի նախագահությամբ:

Այս մասին հայտնեցին ՀՖՖ-ից: ՀՖՖ նախագահի առաջարկով Գործկոմի անդամները հաստատեցին ՀՖՖ Գործկոմի անդամներ Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ առաջին փոխնախագահի, իսկ Արմեն Նիկողոսյանին՝ երկրորդ փոխնախագահի պաշտոններում:

ՀՖՖ Գործկոմի անդամ Արմեն Մելիքբեկյանը նաև ժամանակավոր կատարելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները: